National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
28.10.2022
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Զինվորի տուն
1 / 4

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գիյոմ Գասպարյանը, Անն-Լորանս Պետելը, Լյուկ Լամիրոն, Մոհամեդ Լաքիլան եւ Սառա Թանզիլին հոկտեմբերի 28-ին այցելել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոն:

Դիմավորելով հյուրերին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է կառույցի նախապատմությունը, ընդգծել, որ այն հագեցած է վերականգնողական բուժման համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով, որոնց համարժեքը չկա ամբողջ տարածաշրջանում:

«Հիվանդանոցի հիմքում դրված է մեր երկրի առողջապահության զարգացումը»,- ասել է ԵՊԲՀ ռեկտորը:

Հյուրերը շրջել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնում, հետաքրքրվել կատարվող աշխատանքով, զրուցել Արցախյան երրորդ պատերազմում եւ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինվորների հետ, հետաքրքրվել են նրանց առողջական վիճակով, հետեւել բուժվողների կազդուրման գործընթացին: Հյուրերը նաեւ հնարավորություն են ունեցել կենտրոնում բուժվող տղաների մասին տեսաֆիլմ դիտել, որի շնորհիվ հնարավորություն են ունեցել ավելի մոտիկից ճանաչել կենտրոնի զինվորներին, դառնալ նրանց առօրյայի մի մասնիկը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հիացած էին Զինվորի տան տղաների լավատեսությամբ ու անկոտրում կամքով:

Տղաներից շատերն արդեն հաղթահարել են հետպատերազմական տագնապներն ու վախերը, մղձավանջային երազներն ու հիշողությունները, քնի խանգարումներն ու խուճապային գրոհները:

Ֆրանսիացի հյուրերն առողջություն եւ շուտափույթ ապաքինում են մաղթել զինվորներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am